Աշխարհ

Ղազախստանում ձերբակալվածների թիվը մոտենում է 8000-ին

Ղազախստանում լարված իրավիճակը շարունակում է պահպանվել։ Երկրում ձերբակալվածների թիվն արդեն հասել է 7939-ի։

Այս մասին տեղեկություն է հրապարակել Ղազախստանի ՆԳՆ-ն։

Նշվում է, որ իրավապահների կողմից հատուկ գործողություն է իրականացվել Ալմաթիի շուկաներում, որի արդյունքում 207 անձ ձերբակալվել է։ Նրանցից առգրավվել են առևանգված մեքենաներ, զենքեր և այլն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ