fbpx
Սպորտ

Կիեզան վնասվածք է ստացել

Իտալիայի Ա Սերիայի հերթական տուրի շրջանակներում «Ռոման» երեկ մրցեց «Յուվենտուսի» հետ։

Հանդիպման 32-րդ րոպեին թուրինյան ակումբի հարձակվող Ֆեդերիկո Կիեզան փոխարինվեց՝ ձախ ոտքի վնասվածքի պատճառով։

Այս մասին հայտնում է Sports-ը։

Նշվում է, որ դեռևս հայտնի չէ, թե Կիեզայի վնասվածքն ինչ լրջության է։

Նշենք, որ խաղն ավարտվեց 4-3 հաշվով՝ հօգուտ «Յուվեի»։ Խաղի ընթացքում գեղեցիկ գոլով աչքի ընկած «Ռոմայի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ