fbpx
Իրավական

Լոռու մարզի դատախազի բնակարանի գողության փորձի դեպքով ձերբակալվածներից երեքը դատարանից փախուստի են դիմել

Armtimes֊ը հաղորդում է. Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանի բնակարանի գողության փորձի դեպքով ձերբակալվածներից երեքը դատարանից փախուստի են դիմել:

Մեզ հաջողվեց ճշտել, որ քննիչը երեկ միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 4 ձերբակալվածներին կալանավորելու վերաբերյալ: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը նրանցից մեկին կալանավորելու որոշում է կայացրել, իսկ մյուս երեքի խափանման միջոցի հարցով հեռացել է խորհրդակցական սենյակ. այդ ընթացքում մյուս երեքի ձերբակալման 72 ժամը լրացել է և նրանք ազատ արձակվելուց հետո փախուստի են դիմել և թաքնվում են վարույթն իրականացնող մարմնից։

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 177–րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (գողություն, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով): Բնակարանի գողության դեպքը տեղի է ունեցել հունվարի 12-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ