«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը ձերբակալվել է։ Ներկայացվել է միջնորդություն՝ նրան կալանավորելու։
Այս մասին Sputnik-ին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
Նշվում է, որ Հայրապետյանը մեղադրվում է դիտավորությամբ առողջությանը կյանքի համար վտանգավոր ծանր վնաս հասցնելու համար։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայրապետյանի հետ կապված դեպքը տեղի է ունեցել 2016 թվականին՝ Եղվարդի խճուղում։ Հայրապետյանը վեճի է բռնվել մի խումբ անձանց հետ ու ծեծի ենթարկել Վաղինակ Սահակյանին, որը, դրա արդյունքում, զրկվել է ձախ աչքից։
Նշենք, որ Հայրապետյանը պատգամավոր էր ընտրվել 2018 թվականի դետեմբերի 9-ին։