fbpx
Քաղաքականություն

Պուտինը իրեն հլու հնազանդ կոնյուկտուրչիկներին մեղադրեց արյունահեղության մեջ․ Այվազյան

Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարություններին՝ կապված հայ-ադրբեջանական սահմանային քարտեզների ու խնդրի հետ։

«Պուտինն ասում է, որ անհնար է կարգավորել Ղարաբաղի սահմաների իրավիճակը առանց Ռուսաստանի մասնակցության, քանի որ սահմանների քարտեզները գտնվում են Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբում:

Դա էլ հերիք չէ, հավելում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարողացան վեր դասվել կոնյուկտուրայից և լուծել Ղարաբաղի ճգնաժամը՝ կանգնեցնել արյունահեղությունը:

Փառահեղ է ուղղակի: Իրենց հլու հնազանդ ծառայող կոնյուկտուրչիկներին մեղադրել արյունահեղության մեջ:

Լսում եք, այ լղպոր ցանցառներ, ձեզ ձեր տերը մեղադրանք է հայտնել: Բոլոր զոհերը մեղսագրում է ձեզ:

Ինքն այլ ելք չունի, բացի ձեզ բոլորիդ շպրտելը ժողովրդի ոտքերի առաջ: Իսկ գիտե՞ք, թե ինչու: Որովհետև դուք բոլորդ իր համար ուղղակի ապրանք եք, այն էլ օգտագործված, որից կարելի է պարզապես հրաժարվել, և իհարկե ձեզ ևս մեկ անգամ օգտագործելը չի խանգարի իրեն:

Իսկ ձեր հաջորդ քայլն այն կլինի, որ դուք սկուտեղի վրա հայրենիքը կդնեք նրա ոտքերի առաջ, որ նա ձեզ ների և չհրաժարվի ձեր նման պատռվածքներից», – գրել է Այվազյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ