Azat TV մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է.
«Ժողովուրդ, իմացեք՝ Նիկոլը, ինչպես որ չկարողացավ պահել հեղափոխական օրակարգը, ինչպես որ չկարողացավ պահել առաջնագծի թիկունքը, փակել օդը, բանտերը լցնել դավաճան թալանչիներով ու մարդասպաններով, այնպես էլ չի կարողանալու պահել նախկինների իշխանության գալը: Արդյունքը կարող է լինել պետականության կորուստը, քանզի նրանք գործում են հակապետական, թշնամական քայլերով:
Մոտալուտ հերթական լայվի ժամանակ, բոլորիս համար «անսպասելի» Նիկոլը հրաժրական է տալու և «Իմ քայլն» ընտրելու է նոր մեկին իրենց միջից, որը անցնցում փոխանցելու է իշխանությունը հներին: Կարծում եմ, որ շատերդ եք տեսնում այս սցենարը, բայց ձեւ անգործությունն ու լռությունն արդարացնում ասելով, որ չեն կարող՝ մեկ ա ժողովուրդը չի ընտրի նրանց: Հիմա, ի՞նչ ձեռքներս ծալում ենք ու ասենք՝ մեկ է վերևները այդպես են որոշել, վախով, սգով ու ցավով ենք տարվում՝ կորցնելով իրականության զգացողությունը, և ընդունելով սա որպես մարգարեների գուշակություն ու մեր ճակատագիր, թե պայքարում ենք Հայ ժողովրդի իշխանությունը հաստատելու համար:
Հորդորում եմ բոլորին, ովքեր կրում են հեղափոխության արժեքները, ովքեր սիրում են մեր պետությունը, ովքեր մեկնել են ու պատրաստ են կրկին մեկնել առաջնագիծ կամ թեկուզ աշխատել են թիկունքում և դեմ են մերժվածների վերադարձին, ժողովվել, միավորվել գիտակցությամբ, որ այս ճակատում էլ Նիկոլը ևս տանուլ է տալու, բայց մենք հնարավորություն ունենք թույլ չտալու դրանց վերադարձը, ինչը շատ հավանական է՝ տեղի ունենա մեր ակտիվ պասիվությամբ»:
https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/5028074100537777

