Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակով առաջադրված Մենուա Հարությունյանն հյուրընկալվել է «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդաշարին։
Արամ Աբրահամյանի հարցին՝ ընդունո՞ւմ եք, որ ՀՀԿ-ն կեղծել է ընտրությունների արդյունքները վերջին 10 տարիների ընթացքում, Մենուա Հարությունյանը պատասխանել է․«Եղել են թերություններ, բայց ասել, որ կեղծվել են, լեգիտիմ չեն եղել, կատարյալ ապաքաղաքական դիրքորոշում է»։
Արամ Աբրահամյանի ճշգրտող հարցին՝ այնուամենայնիվ, կեղծվե՞լ են, թե՞ ոչ, պատասխանել է․«Առաջին անգամ կեղծվել են նույն Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, տանկերով զսպեց․․․ դրանից հետո չեն կեղծվել»։Վաղը պատրա՞ստ եք նույնը կրկնել Հանրապետության հրապարակում, պատասխանել է․
«Բոլորի հետ հանդիպումների ժամանակ էլ կրկնում եմ, Ձեզ ինչի՞ է թվում, թե մենք վախկոտ ենք»։