Ձկնորսները մեկ տոննա կշիռ ունեցող շնաձուկ են բռնել. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հրապարակող՝

sargsyan avagani

Թուրք ձկնորսները անակնկալի են եկել՝ հինգ մետր երկարությամբ շնաձուկ որսալով։ Բոլոր տեսակի չափումներից հետո պարզվել է, որ շնաձուկը կշռում է մոտ մեկ տոննա՝ գրում է NTV- ն:

Էգեյան ծովում կան բազմատեսակ շնաձկներ, բայց ձկնորսները երբևէ չեն հանդիպել այս չափերի գիշատչի: Եվ չնայած տեղական շնաձկների մեծ մասը անվնաս են և չեն հարձակվում մարդկանց վրա, ոչ ոք բաց ծովում չի ցանկանում հանդիպել այդպիսի հսկայի:

Ձկնորսները լուսանկարվել են հազվագյուտ գտածոյով: Եվ այդ ժամանակ սովորական մարդիկ հետևել են նրանց օրինակին։ Լուսանկարը անմիջապես տարածվել է համացանցում։

https://www.youtube.com/watch?time_continue=1&v=–kUBSyGWL8

Ամենաթարմ