Հասարակություն

Ձնաբքի պատճառով Ջերմուկի խաչմերուկից Սիսիան ճանապարհը փակ է․ ՃՈ

Ձնաբքի և անբավարար տեսանելիության պատճառով Մ2 ավտոճանապարհի Ջերմուկի խաչմերուկից Սիսիան ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հաղորդում է Ճանապահրային ոստիկանությունը:

Հաղորդագրության մեջ նաև ասվում է. «Իսկ Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը դժվարանցանելի է:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ վարորդներին խորհուրդ է տրվում նշված ճանապարհահատվածներով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում և բացառապես ձմեռային անվադողերով»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ