Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
«Եղանակային պայմաններից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհները:
Սարավան-«Զանգեր», Տավուշի մարզի Դիլիջան-Նոյեմբերյան, Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Վայոց ձորի մարզի Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։
- Հայաստանում մի շարք ճանապարհներ փակ են ու դժվարանցանելի
- Բքի և առատ ձյան պատճառով Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածը փակ է
Դժվարանցանելի են Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի և Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի բոլոր միջհամայնքային ավտոճանապարհները։
Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու և Սյունիքի մարզերի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սյունիքի և Տավուշի մարզերում տեղում է ձյուն:
Շիրակի մարզի Աշոցքի և Վայոց ձորի մարզի Ջերմուկի տարածաշրջաններում ձնաբուք է»,- ասվում է հաղորդագրության մեջ։