ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը սկսել է իր հարավկովկասյան այցելությունների շարքը և առաջինը այցելել է հարևան Ադրբեջան։ Լայչակին այսօր ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։
Թե ինչ են քննարկել կողմերը, չի բացահայտվում, բայց հավանական է, որ քննարկումների առանցքում եղել է Արցախյան հակամարտությունը, քանի որ դրա մոնիտորինգով զբաղվում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի խումբը (Կասպրշիկի խումբը), իսկ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության ձևաչափով։
Առաջիկայում նախատեսված է Լայչակի այցը նաև Հայաստան։
Աղբյուրը՝ shantnews.am