«Եվրասիական տնտեսական միության երկրների կողմից COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի վերահսկման հակահամաճարակաբանական միջոցառումների իրականացումը և սահմանափակումների ընթացիկ ռեժիմներից դուրս գալու գործողությունները քննարկել ենք ԵՏՄ անդամ պետությունների բնակչության սանիտարա-համաճարակաբանական բարեկեցության ոլորտի իրավասու մարմիններ ղեկավարների խորհրդի հերթական նիստում»-, գրված է հաղորդագրության մեջ:
Խորհրդի անդամները քննարկել են ԵԱՏՄ երկրներում ընթացիկ համաճարակաբանական իրավիճակը: Նիստի ժամանակ շեշտվել է, որ Ռուսաստանում և մյուս երկրներում հայտնաբերվում են կորոնավիրուսով հիվանդության առանց ախտանիշների ընթացքով մեծաթիվ դեպքեր:
«Ռոսպոտրեբնադզոր»-ը միջոցառման մասնակիցներին հայտնել է ՌԴ նախագահի և կառավարության հանձնարարությամբ մշակված հանձնարարականների և կորոնավիրուսի ցուցանիշների ֆոնին սահմանափակումները հանելու համար նախատեսված միջոցառումների մասին:
ԵՏՄ երկրներն ու Ուզբեկստանն իրենց հերթին ներկայացրել են սահմանափակումները հանելու իրենց չափանիշները:
Նիստի ժամանակ Խորհուրդը քննարկել է նաև ԵՏՄ տարածքում կորոնավիրուսի և այլ ինֆեկցիոն հիվանդությունների տարածման կանխման համալիր ծրագրի ընդունմանը նախապատրաստումը: «Նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի ախտորոշման համար բնակչության թեստավորման անընդհատ գործընթացի ապահովման նպատակով որոշ երկրներ դիմել են ռուսական կողմին COVID-19 թեստ-համակարգերի և ռեագենտների տրամադրման հարցում լրացուցիչ աջակցություն ցույց տալու համար»,- հավելվում է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

