main, .entry-content, .post-content { padding-left: 15px !important; padding-right: 15px !important; }.wp-block-columns, .wp-block-column, .wp-block-group { padding-left: 0 !important; padding-right: 0 !important; } } ԵԱՏՄ-ին «նախանձողներ» կան. Ալեքսանդր Լուկաշենկո – Azat TV

ԵԱՏՄ-ին «նախանձողներ» կան. Ալեքսանդր Լուկաշենկո

Հրապարակող՝

Բիթքոինի փոխարժեքը 4.5 հազար դոլարից ցածր է

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում խոսել է միության ձեռքբերումների մասին:

«ԵԱՏՄ-ն դեռ շատ երիտասարդ է, բայց ապացուցել է իր արդյունավետությունը: Միության կազմում առևտրաշրջանառության տեմպերը դանդաղում են, այնինչ 3-րդ երկրների հետ դրանք, հակառակը, աճում են: Մենք նվազեցրել ենք ինֆլյացիոն ռիսկերը, հսկողության տակ ենք առել ազգաբնակչության զբաղվածության հարցը: Դա նշանակում է, որ միության անդամ-երկրների զարգացման գործընթացները համարժեք են»,-ասաց նա:

Լուկաշենկոն իր ելույթում ընդգծել է, որ ԵԱՏՄ-ին «նախանձողներ» կան: Նա ասել է, որ ԵԱՏՄ-ն բարձր հեղինակություն ունի համաշխարհային հարթության վրա:

«Հաճախ լսում ենք, կարդում, երբեմն մենք էլ ենք ասում, որ մեզ հետ իբր չեն ցանկանում գործակցել: Պարզապես նախանձում են, ինչ-որ տեղ` վախենում: Դա մրցակցություն է, դա բնական է: Բայց դեմ առ դեմ մեզ հետ լինել ու չնկատել, չի հաջողվում: Շարունակվում է այլ երկրների, միջազգային կառույցների ու տարածաշրջանային միությունների հետ երկխոսությունը: Ամրապնդվում է մեր միության դրական ընկալումը»,- հավելել է Լուկաշենկոն:

Ամենաթարմ