fbpx
Աշխարհ

Չերնիցին․ «ԵԱՏՄ-ում հնարավոր է անցնել միասնական արժույթի, բայց մենք պատրաստ չենք դրան»

Միասնական արժույթի անցումը ԵԱՏՄ շրջանակներում հնարավոր է, սակայն միության անդամ երկրները դեռ պատրաստ չեն դրան: Այս մասին Վաշինգտոնի ռուսական մշակույթի կենտրոնում ելույթի ժամանակ հայտարարել է ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարարի օգնական Ֆյոդոր Չերնիցինը:

«Ինչ վերաբերում է միասնական արժույթին, ապա այստեղ չկան ծրագրեր: Այդ դիսկուրսները ընթանում են փորձագետների մակարդակով: Այժմ հնարավոր է անցնել մեկ արժույթի, բայց մենք պատրաստ չենք դրան: Մեզ անհրաժեշտ է աճեցնել ազգային արժույթների մասնաբաժինը», – ասել է Ֆ.Չերնիցինը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ