ՀՀ էկոնոմիկայի նախարարը քննարկել է տնտեսական համագործակցության հեռանկարները Իսրայելի դեսպանի հետ

Հրապարակող՝

ՀՀ էկոնոմիկայի նախարարը քննարկել է տնտեսական համագործակցության հեռանկարները Իսրայելի դեսպանի հետ

Ամենադիտվածներ

Դեկտեմբերի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ընդունել է Հայաստանում Իսրայելի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Յոել Լիոնին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Իսրայելի Պետության պատվավոր հյուպատոս Աշոտ Շահմուրադյանը։ Քննարկվել են Հայաստանի և Իսրայելի միջև տնտեսական համագործակցության, առևտրաշրջանառության ավելացման հեռանկարները, ինչպես նաև համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հնարավորություններին։ Նախարարը ներկայացրել է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի մանրամասները։ Նա նաև հրավիրել է դեսպանին մասնակցելու 2026 թվականին նախատեսվող «Խաղաղության խաչմերուկ» ներդրումային գագաթնաժողովին։

 

 

Ամենաթարմ