Կրթության տեսչական մարմնի գործունեության ամփոփումը և ապագա ծրագրերը

Ամենադիտվածներ

Կրթության տեսչական մարմնի գործունեության ամփոփումը և ապագա ծրագրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել են Կրթության տեսչական մարմնի տարվա ամփոփիչ միջոցառմանը։ Նախարարը կարևորել է կառույցի դերը կրթության ոլորտի բարեփոխումների իրականացման գործում՝ ընդգծելով, որ տեսչական մարմինը պետք է մշտապես կապի մեջ լինի ոլորտի շահակիցների հետ։ Նա նշել է, որ 2025 թվականը պետք է դիտարկել որպես անցումային շրջան՝ նոր մշակույթ ներդնելու համար։

Ժաննա Անդրեասյանը շեշտադրել է կրթական հաստատություններում ապահով և անվտանգ միջավայրի ապահովման կարևորությունը՝ նշելով, որ ուսուցիչներն ու սովորողները կարող են արդյունավետ աշխատել միայն պաշտպանվածության զգացում ունենալու դեպքում։ Նա անդրադարձել է նաև կիբեռանվտանգության և դպրոցների կառավարման արդյունավետության բարձրացման կարևորությանը՝ ընդգծելով, որ կրթության ոլորտի բարեփոխումները պետք է ուղղված լինեն ինքնավարության խրախուսմանը և վերջնարդյունքների վրա հիմնված վերահսկողության իրականացմանը։

Նշենք, որ վերջին տարիներին անվտանգ և ապահով կրթական միջավայր ԿԳՄՍ նախարարությունը չի կարողացել ապահովել Հայաստանում։ Հանրության շրջանում պարբերաբար հայտնվում են տեղեկություններ աշակերտների շրջանում հատկապես տարածում գտած բուլինգի դեպքերի կապակցությամբ։

Ամենաթարմ