Բրիտանացի երգիչ Էդ Շիրանը որոշել է կնոջ՝ Չերի Սիբորնի հետ հարսանեկան երկրորդ արարողությունն անցկացնել կրկեսային վրանում։ Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ Անգլիայի Սաֆոլկ կոմսության դաշտերից մեկում արդեն տեղադրվել է հսկայական վրան, որտեղ տեղի է ունենալու հարսանեկան արարողությունը:
Տեկեկությունների համաձայն՝ Շիրանի հարսանիքին կմասնակցեն հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը, բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը և արքայադուստր Եվգենիան:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էդ Շիրանը հայտարարել է բեմից հեռանալու մասին: