ՀՀ ԿԳՄՍ-ի և «Ալեքս տեքստիլ» ընկերության միջև կնքվել է հուշագիր

Հրապարակող՝

ՀՀ ԿԳՄՍ-ի և «Ալեքս տեքստիլ» ընկերության միջև կնքվել է հուշագիր

Ամենադիտվածներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Ալեքս տեքստիլ» ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որը նպատակ ունի համագործակցել թեթև արդյունաբերության՝ տեքստիլ, կարի և նորաձևության տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտական կադրերի պատրաստման ուղղությամբ։ Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու «Ալեքս տեքստիլ» ընկերության գլխավոր տնօրեն Մարատ Մովսիսյանը։ Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է պետություն–մասնավոր հատված համագործակցությունը, նշելով, որ մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը տնտեսության զարգացման առանցքային բաղադրիչն է։

Կողմերը համատեղ ներդրումներ կկատարեն Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջում, որոնք կուղղվեն մասնագիտական կրթության և ուսուցման որակի բարձրացմանը։ «Մեզ համար կարևոր է, որ ի սկզբանե ամեն ինչ անենք միասին, սկսած կրթության բովանդակության մշակումից»,– ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Ալեքս տեքստիլ» ընկերության գլխավոր տնօրեն Մարատ Մովսիսյանը նշել է, որ ընկերությունը պատրաստ է աջակցել քոլեջի նյութատեխնիկական բազայի արդիականացմանը և մասնագետների պատրաստմանը։ Այս համագործակցությունը հնարավորություն կտա ապահովել որակյալ մասնագետների պատրաստում, որոնք կկարողանան մրցունակ լինել աշխատաշուկայում։

Ամենաթարմ