Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Ահա թե ինչ է լինում, երբ հայկական ԶԼՄ-ները թարգմանում են ադրբեջանամետ ՏԱՍՍ-ի լուրը Ֆրանսիայի սենատի որոշման կապակցությամբ կառավարության դիրքորոշման մասին։
Իսկ բնօրինակը շատ ծավալուն է, շատ հարուստ կոնտեքստով ու ակնարկներով, ու խոսում է նրա մասին, որ Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր պատասխանատվություն ունի մշակելու Արցախյան հակամարտության կայուն ու տևական լուծում, որի մեջ մտնում է Արցախի կարգավիճակի հարցը, վերջին շաբաթներին տեղահանվածների՝ իրենց բնակության վայրերը վերադարձի (իսկ սա խաղի դաշտ է բացում Հադրութի, Շուշիի ու միգուցե այլ տարածքների մասով) ու հատուկ շեշտում է, որ այդ գործընթացում ոչ մեկ չի կարող միակողմանիորեն ու կանխակալ որոշել Արցախի կարգավիճակի հարցը՝ ակնարկելով Ադրբեջանին ու այոց…։
Աղետ է, երբ հայկական ԶԼՄ-ները բնօրինակի հետ աշխատելու փոխարեն տարածում են պրոադրբեջանական խմբագրով հեղինակավոր կայքի հատուկ ֆիլտրված «լուրեր», ըստ որում, երբ Ֆրանսիայի կառավարության դիրքորոշում ոչ պատահականորեն հայտնում է ոչ թե արտգործնախարարը, այլ` տուրիզմի, օտարերկրացիների, ֆրանսիացիների ու ֆրանկոֆոնիայի պետքարտուղարը… Սա ևս ինչ որ բան ասում է…»:
https://www.facebook.com/styopa.safaryan.9/posts/1496276807244480?__cft__%5B0%5D=AZXJq2aHpr1ukATX1UNihWSdzOWUmh4clpq7JkiuA9HVkpmjVob3gHldLf6Il13XThr_hjeNtUffsxgOA_G2MeLX0oPMAliby43709U8rqM2GwLORqOqsws5KZgBkX3nyMt0rQg3pS7EnRV43YanrX0jLeB9XHcTm6nwfCMUL4V07A&__tn__=%2CO%2CP-R