Հասարակություն

Եղվարդում մեքենա է այրվել

Հունվարի 30-ին, ժամը 09:23-ին տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցում՝ «Եղվարդ» սուպերմարկետի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 09:31-ին, մարվել՝ 09:52-ին:

Նշվում է նաև որ այրվել է «Volkswagen Golf» (վարորդ` Ա. Պ.) մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ