Այսօր՝ հունիսի 18-ին, Կահիրեի արևելյան մասում հուղարկավորել են Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիին։ Այս մասին հաղորդում է Life-ը:
«Հոգեհանգստյան աղոթքն արտասանվել է բանտի հիվանդանոցում»,-ասել է երկրի նախկին առաջնորդի փաստաբան Մոնեյմ Աբդել Մաքսուդը:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի նախկին նախագահը մահացել էր հունիսի 17-ին դատարանի դահլիճում, որտեղ լրտեսության մասին գործով որպես գլխավոր մեղադրյալ էր ներկայացել: Բանտում հետազոտության ժամանակ Մուրսիի մոտ առողջական խնդիրներ չէին հայտնաբերել:
Տեղական ԶԼՄ-ի տվյալներով՝ պետության նախկին ղեկավարը մահացել է սրտի նոպայից: