Եգիպտոսում ականի պայթյունի հետևանքով 2 երեխա է մահացել

Ամենադիտվածներ

Երկու երեխա մահացել է, ևս մեկը վիրավորվել է Եգիպտոսում արաբա-իսրայելական պատերազմի ժամանակից մնացած ականի պայթյունի հետևանքով: Այս մասին հայտնում է Al-Balad պարբերականը:

Ուժային կառույցների տվյալով՝  ականը հայտնաբերվել էր երեք եղբոր կողմից: Երեխաների կողմից անծանոթ օբյեկտի ուսումնասիրության փորձերը հանգեցրել են պայթյունի:

Միջադեպից հետո թաղամասը շրջափակել են ազգային պաշտպանական բանակի  մարտիկները, տեղում աշխատում են սակրավորները:

Եգիպտոսում 1967 և 1973 թթ. տեղի ունեցած արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ ակտիվ ռազմական գործողություններ են իրականացվել երկրի հյուսիսային Սուեցա և Իսմայիլի շրջաններում: Այնտեղ առայսօր չգործարկված ականներ են հայտնաբերում:

Ամենաթարմ