fbpx
Աշխարհ

Եգիպտոսը մեղադրել է Թուրքիային ահաբեկիչներին աջակցելու համար

Եգիպտոսի Արտաքին գործերի նախարարի խոսնակ Ահմեթ Հաֆիզը նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը աջակցում է ահաբեկիչ «Մուսուլման եղբայրներին»: Եգիպտոսում տեղի ունեցած Եվրամիություն – Արաբական Լիգա գագաթնաժողովից հետո թեժացած թուրք-եգիպտական հարաբերությունների վերաբերյալ արած հայտարարության ժամանակ, Հաֆիզը անդրադարձավ նաև Թուրքիայի քաղբանտարկյալներին, նշելով, որ նրանց թիվը հասնում է 70 հազարի, իսկ 175 լրագրող ձերբակալված է և 130 հազար հոգի այլակարծության համար ազատվել են աշխատանքից: «Այս բոլոր թվերը ստվեր են գցում Էրդողանի ասածների ճշմարտացիության վրա». – հայտնում է haberler.com կայքը:

Նշենք, որ օրեր առաջ Էրդողանը քննադատել էր տեղի ունեցող վեհաժողովը, մասնավորապես հայտնելով, որ ԵՄ-ն աջակցում է 6 անմեղ երիտասարդներին մահապատժի ենթարկած բռնակալ նախագահ Աբդուլֆեթթահ Էլ Սիսիին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ