Էյֆելյան աշտարակը մոտեցող «Սիարա» փոթորիկի պատճառով փակ է զբոսաշրջիկների այցելությունների համար։ Այս մասին նշված է աշարակի Twitter-ի պաշտոնական էջում։
Հուշահամալիրը փակվել է ուժգին քամու պատճառով՝ որպես նախազգուշական միջոց:
Ենթադրվում էր, որ «Սիարա» փոթորիկը կհասնի Բելգիա և Ֆրանսիա փետրվարի 9-ի երեկոյան: Meteo France օդերևութաբանական ծառայությունը հայտարարել է եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ երկրի 35 դեպարտամենտներում: