Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ Էջմիածնի քաղաքապետարանը Մանվել Գրիգորյանի սրճարանի վարձակալության պայմանագիրը չի երկարաձգել. Այսպիսով նա արձագանքել է այն քննադատությանը, թե քաղաքապետարանը 30 տարով երկարաձգել է այդ սրճարանի վարձակալության պայմանագիրը։
Պայմանագիրը հնարավոր չէ ժամկետից վաղ լուծարել, ինչի համար էլ քաղաքապետարանը որոշել է սահմանել նոր վարձավճար՝ տարեկան մոտ 7 միլիոն դրամ։ Քաղաքապետը կոչ է արել բոյկոտել սրճարանի աշխատանքը՝ չգնելով այնտեղից նույնիսկ մեկ շիշ ջուր:
Դիանա Գասպարյանը հույս է հայտնել, որ այդքան գումար վարձակալները չեն համաձայնի վճարել և անձամբ կհրաժարվեն պայմանագրից։
https://www.facebook.com/DianaGasparyanOfficial/videos/578869725969263/