fbpx
Հասարակություն
14:20 15/11/2019

Էջմիածնեցիները տոներին ընդառաջ կստանան ևս մեկ նվեր․ Դիանա Գասպարյան (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Այս տարի ամանորյա զարդարանքի հետ միասին էջմիածնեցիները տոներին ընդառաջ կստանան ևս մեկ նվեր՝ գեղեցիկ լուսավորված հրապարակ: Մրցույթը կայացել է, և աշխատանքները մեկնարկում են:

Այսպես, դեկտեմբերի 30-ին կլուսավորվեն Կոմիտասի անվան հրապարակի շենքերը՝ «Վեոն Արմենիա» ՍՊԸ-ին պատկանող շենքը, բազմաբնակարան շենքը (գրադարանի շենք), ինչպես նաև Մայր Աթոռը հրապարակից սահմանազատող պարիսպը. ավելի գրագետ և ճիշտ լուսավորություն կապահովվի նաև Կոմիտասի արձանի համար: Այս ամենը, վստահաբար, մեծ գրավչություն կհաղորդի գիշերային Էջմիածնին»:

Ինչպես խոստացել էինք 💡Այս տարի ամանորյա զարդարանքի հետ միասին էջմիածնեցիները տոներին ընդառաջ կստատան ևս մեկ նվեր՝…

Gepostet von Diana Gasparyan/Դիանա Գասպարյան am Donnerstag, 14. November 2019

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ