Էջմիածնում սպանվել է «Դոն Պիպոյի» թիկնապահը

Ամենադիտվածներ

Մայիսի 4-ին, ժամը 22։30-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի հիվանդանոցի տարածքում կրակոցներ են հնչել: Րոպեներ անց «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել, որ հիվանդանոց է ընդունվել 29-ամյա երիտասարդի դի, հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Հիվանդանոցից հաջորդ հաղորդումը ժամը 23։40-ին էր. հայտնում էին, որ «կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 21-ամյա երիտասարդ: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22։30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի փողոցում անհայտ անձը կրակոցներ է արձակել «Հունդաի Էլանտրա» ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վնասվածքներ ստացած 29-ամյա վարորդը մահացել է, իսկ 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներ է ստացել: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 34 պարկուճ:

«Հունդաի Էլանտրան» տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Դեպքի հանգամանքները պարզվում են:

Ըստ Shamshyan.com-ի, դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասել են, որ սպանվածը «Դոն Պիպոյի» (Արթուր Ասատրյան) թիկնապահներից էր, ով բնակվում էր Արաքս գյուղում։

Ամենաթարմ