fbpx
Իրավական

Էջմիածնում կրակոցներ արձակած երիտասարդը բերման է ենթարկվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Սեպտեմբերի լույս 25-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները Էջմիածնի Չարենց թաղամասում հայտնաբերել ու խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել մի երիտասարդի։ Ոստիկանության ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Էջմիածնում բնակվող 27-ամյա երիտասարդը ատրճանակով կրակոցներ է արձակել Չարենց թաղամասի 21-րդ շենքի բակում։

Նա բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված իր «Պորշի» սրահից ոստիկաններին ներկայացրեց ատրճանակը, որն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Նախապատրաստվում են նյութեր:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ