fbpx
Հասարակություն

Այդ հոխորտանքները եկեղեցին վաղուց է լսել, վերապրել. արքեպիսկոպոս Աջապահյանի արձագանքը՝ Ալեն Սիմոնյանին

«Այդ հոխորտանքները եկեղեցին վաղուց է լսել, վերապրել»։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ հոգևորականների վերաբերյալ հնչեցրած սպառնալիքին այսպես է NEWS.am-ի հետ զրույցում արձագանքել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

«Իրենք մեկ ակնթարթ են եկեղեցու պատմության մեջ: Եկեղեցու համար 70 տարվա աթեիզմն է անցել մեկ օրվա նման, իրենք ի՞նչ են, որ պետք է չանցնեն: Այդ հոխորտանքները եկեղեցին վաղուց է լսել բոլոր առումներով, բոլոր անկյուններից լսել է, վերապրել է: Հիմա ամեն մի ասածը պետք է մեկնաբանե՞նք, չեմ հասկանում: Ինքը թող իր ասածը հայերենի վերածի, որ մենք հասկանանք: Իրենց հայերենը ինչ-որ մեր հայերենի հետ կապ չունի»,- նշեց Միքայել եպիսկոպոս Աջապահյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր Ազգային ժողովում սպառնացել էր ընդդիմության ակցիաներին մասնակցողներին եւ հոգեւորականներին։ Նա մասնավորապես ասել էր. «Ժամանակին թե՛ այդ ընկերությունները, թե՛ շոու բիզնեսի աստղերը վախենում էին ծպտուն հանել։ Մարտի 1-ից սկսած որոշ եկեղեցականներ վախենում էին քիթը սեւ «քողերի» տակից հանել: Այո, մենք ենք «մեղավոր»: Ոչինչ, վստահ եմ, որ հետեւություններ կարվեն։ Վստահ եմ, որ այդ բոլոր խմբերը մոտիկից կծանոթանան իմ նշած հետեւություններին»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ