fbpx
Արցախ

Արցախի նախագահը հույս ունի, որ քաղաքական բոլոր ուժերը կհամաղմբվեն միասնական օրակարգի շուրջ

Արայիկ Հարությունյանն ընդունել է «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցության ղեկավար կազմին:

Քննարկվել են երկրի անվտանգային, սոցիալ-տնտեսական ռազմաքաղաքական վիճակի, տարածաշրջանային զարգացումների և այդ համատեքստում Արցախի Հանրապետության ապագայի հետ կապված մի շարք հարցեր։

Երկրի ղեկավարն իր խոսքում ընդգծել է, որ Արցախի համար այս բախտորոշ ժամանակաշրջանում բոլոր քաղաքական ուժերից ակնկալում է միասնական օրակարգի շուրջ համախմբվածություն և մարտահրավերների հաղթահարմանն ուղղված փոխգործակցված աշխատանք։

Հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանը պատասխանել է նաև ներկաներին հուզող հարցերին, մի շարք խնդիրների լուծման վերաբերյալ լսել երիտասարդ քաղաքական գործիչների առաջարկները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ