fbpx
Հասարակություն

Երկրի համար ծանր այս իրավիճակում նման համախմբվածույթունը հսկայական նշանակություն ունի

Այսօր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ների աշխատակազմերը, արվեստի ու մշակույթի միությունների անդամները, անհատները Նկարիչների միության հյուրընկալությամբ Միության շենքում նախաձեռնել էին Արցախ ուղարկվող իրերի, նյութերի, սննդի (ապաստարաններում գտնվող հայրենակիցների համար), հագուստեղենի մեծ հավաք, որի համար ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնել:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Երկրի համար ծանր այս իրավիճակում նման համախմբվածույթունը հսկայական նշանակություն ունի, ու հերթական անգամ արձանագրվում է, որ մենք այս պատերազմում միայն հաղթելու ենք, որովհետև ունենք այդ ներուժը»,- գրել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ