The Hollywood Reporter-ը հայտնում է, որ «Netflix»-ը որոշել է էկրանավորել Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» վեպը։
Սա լինելու է հայտնի վեպի ավելի թարմ և ժամանակակից տարբերակը՝ նոր լուծումներով։
Թե մեզ որ ժամանակաշրջան կտեղափոխեն ֆիլմը դիտելիս, դեռևս հայտնի չէ, բայց գիրքը պատմում է XVII դարի Ֆրանսիայի մասին։
Այս նոր նախագծի պրոդյուսերներն են Էրիկ Նյումենը և Բրայան Ունքլեսը, որոնք առաջին անգամ չէ, որ աշխատում են «Netflix»-ի հետ։
«Netflix»-ը դեռևս չի հայտարարել՝ ովքեր են լինելու Աթոսի, Պորտոսի, Արամիսի և դ’Արտանյանի դերերում։