fbpx
Աշխարհ

Էկվադորն ԱՄՆ-ին է հանձնել Ասանժի իրերն ու փաստաթղթերը

Էկվադորի իշխանություններն ԱՄՆ-ի ներկայացուցիչներին են հանձնել WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի անձնական իրերն ու փաստաթղթերը, որոնք մնացել էին Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը Ասանժի ձերբակալությունից հետո։

«Էկվադորն Ասանժի բոլոր իրավաբանական փաստաթղթերը և նրա ձեռագրերը հանձնել է ԱՄՆ-ի դատախազությանը», – նշված է WikiLeaks-ի տարածած հաղորդագրության մեջ:

WikiLeaks-ում ընդգծում են, որ ո՛չ Ասանժին, ո՛չ նրա փաստաբաններին, ո՛չ էլ ՄԱԿ-ի ներկայացուցիչներին չի թույլատրվել հետևել նրա ունեցվածքի առգրավման ապօրինի գործընթացին:

Կազմակերպությունը հայտնում է, որ ԱՄՆ-ի իշխանությունների տրամադրության տակ են հայտնվել երկու ձեռագրեր, որոնց վրա աշխատում էր Ասանժը, նրա բոլոր իրավաբանական փաստաթղթերը, բժշկական փաստաթղթերը և նրան պատկանող համակարգչային սարքավորումները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ