Ջուլիան Ասանժ
Ջուլիան Ասանժը վերադարձել է X հարթակ՝ ութամյա ընդմիջումից հետո
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը վերսկսել է իր գործունեությունը X հարթակում՝ պարզաբանելով, որ իր բացակայությունը տևել է ոչ թե երկու, այլ ութ տարի։
Ջուլիան Ասանժը միանում է լայնամասշտաբ Պաղեստինամետ հանրահավաքին Սիդնեյի կամրջի վրա
Ջուլիան Ասանժը և ավելի քան 300,000 ցուցարարներ քայլերթ կատարեցին Սիդնեյի կամրջի վրա՝ բողոքելով Իսրայելի պատերազմը Գազայի նկատմամբ՝ հակառակ կառավարական ընդդիմությանը։
Ասանժին բանտում վերջապես թույլատրել են պսակադրվել
Մեծ աղմուկ հանած WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին ու նրա հարսնացու Ստելլա Մորիսին թույլատրել են պսակադրվել։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Ասանժն ու Մորիսը միմյանց հետ են արդեն 5 տարի ու իրենց համատեղ կյանքի ընթացքում հասցրել են ունենալ 2 երեխա։ Նշվում է, որ պսակադրությունը կկայանա 2021 թվականի դեկտեմբերին, ամենայն հավանականությամբ, բանտի ժամատանը։ Ըստ աղբյուրի՝…
Ջուլիան Ասանժին առաջադրել են Խաղաղության նոբելյան մրցանակի
Մեյրիդ Կորիգանը, ով Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր է, այդ մրցանակին է առաջադրել Ջուլիան Ասանժին, Չելսի Մենինգին և Էդվարդ Սնոուդենին։ Այս մասին գրված է Նոբելյան կոմիտեին ուղարկված Կորիգանի նամակում։ Կորիգանը նշել է, որ երեքն էլ մինչ այս առանձին-առանձին առաջադրվել են Նոբելյան մրցանակի, բայց չեն արժանացել դրան։ Նամակի հեղինակը հայտնել է, որ իր նշած երեք անձն էլ…
Ի՞նչ գործարք է առաջարկել Թրամփը Ասանժին․ The Guardian
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներում է առաջարկել WikiLeaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին, եթե նա հայտարարի, որ Ռուսաստանը կապ չունի ԱՄՆ դեմոկրատական կուսակցության սերվերները կոտրելու հետ: Այս մասին հաղորդում է The Guardian պարբերականը՝ հղում անելով դատարանում Ասանժի փաստաբան Ջենիֆեր Ռոբինսոնի ելույթին: Ռոբինսոնի խոսքով՝ առաջարկը փոխանցվել է 2017 թվականի օգոստոսին հանրապետական Դանա Ռորաբախերի կողմից, որն այն…
Ասանժը իրեն լավ է զգում․ WikiLeaks-ի խմբագիր
WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժն իրեն ավելի լավ է զգում այն բանից հետո, երբ նրան տեղափոխել են Բելմարշ բրիտանական բանտի ընդհանուր հատված: Այս մասին Press Association լրատվական գործակալության կազմակերպած մամուլի ասուլիսում լրագրողներին ասել է WikiLeaks-ի գլխավոր խմբագիր Քրիսթին Խրաֆնսոնը։ «Ես նրան հանդիպել եմ 10 օր առաջ: Իր փաստաբանների, հանրության եւ որքան էլ տարօրինակ է՝ Բելմարշի…
Ասանժի՝ բռնաբարության դեպքով քրեական գործը փակվել է
Շվեդիայում դատախազությունը փակել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին հասցեագրված մեղադրանքների հետաքննությունը, որին կասկածում էին բռնաբարության մեջ: Այս մասին, ինչպես փոխանցում է Aftonbladet-ը, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է դատախազ Էվա Մարիա Պերսոնը։ Նրա խոսքով՝ ինքը լսել է հինգ վկաների ցուցմունքները, որոնք արդեն հայտնի էին հետաքննությանը, ինչպես նաև երկու նոր վկաների ցուցմունքները: Չնայած դրան՝ հավաքված ապացույցները բավարար…
Ասանժը չունի համակարգչից օգտվելու հնարարվություն․ փաստաբան
Լոնդոնի դատարանը հրաժարվել է մեղմացնել Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի կալանքի պայմանները, նրան ԱՄՆ-ին արտահանձնելու գործով հաջորդ տեխնիկական լսումները տեղի կունենան դեկտեմբերի 13-ին և 19-ին: Այս մասին հայտնել է РИА Новости-ի թղթակիցը։ Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու գործով հերթական տեխնիկական լսումներն կայացել են Լոնդոնի Վեսթմինսթերի օկրուգի մագիստրատական դատարանում: Ասանժը դրանց բանտից մասնակցել է տեսակապով, որտեղ պահվում է գրավով…
Ասանժի դատավարությունը կարող է 6 տարի տևել․ Daily Mail
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ արտահանձնման գործով դատավարությունը Լոնդոնում կարող է ձգվել վեց տարի: Այս մասին հայտնել է Daily Mail թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։ Ըստ աղբյուրի՝ դատավարությունը հարկատուների վրա կարող է նստել 600 հազար եվրո (777 հազար դոլար՝ ընթացիկ փոխարժեքով)։ «Նա դատարանում պայքարելու է այնքան, որքան պահանջվի»,-հրատարակությունը մեջբերել է Blueprint for Free Speech բարեգործական ընկերության…
Ասանժին պահելու պայմանները խանգարում են նրա գործով պաշտպանության նախապատրաստմանը
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի Լոնդոնի բանտում մնալը խոչընդոտում է Միացյալ Նահանգներ արտահանձնման գործով նրա գործուն պաշտպանության նախապատրաստմանը: Այդ մասին WikiLeaks-ը սեպտեմբերի 26-ին հայտնել է Twitter-ում։ «Ջուլիան Ասանժը գտնվում է մեկուսի բանտարկության պայմաններում, որոնք խոչընդոտում են ԱՄՆ արտահանձնման գործով պատրաստվելու նրա ունակությանը: Սեպտեմբերի 22-ին նա ավարտել է բանտարկության 50-շաբաթյա պատիժ կրելն այն բանի համար, որ որոնել…
Ասանժին ավելի վատ պայմաններում են պահում, քան ահաբեկիչներին․ Wikileaks-ի խմբագիր
Wikileaks-ի գլխավոր խմբագիր Քրիստին Հրաֆնսոնը հարցազրույց է տվել Grayzone պորտալին և պատմել է Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին բանտում պահելու պայմանների մասին: Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայի իշխանությունները Ասանժին պահում են ավելի վատ պայմաններում, քան ահաբեկիչներին: Հրաֆնսոնը նշել է, որ բանտում Ասանժի պահման սարսափելի պայմանները նրա համար անհնարին են դարձնում ԱՄՆ արտահանձնման դեմ պայքարը: Հիշեցնենք, որ Վեստմինսթերի…
Ռոջեր Ուոթերսը բարեգործական համերգի ժամանակ կոչ է արել ազատ արձակել ավստրալացուն
Բրիտանական Pink Floyd ռոք խմբի հիմնադիրներց մեկը՝ Ռոջեր Ուոթերսը, սեպտեմբերի 2-ին բարեգործական համերգ է կազմակերպել ի պաշտպանություն WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի։ Երաժիշտը Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության շենքի դիմաց իր փողոցային ելույթի ընթացքում կոչ է արել ազատ արձակել ավստրալացուն՝ կատարելով Wish You Were Here կուլտային կոմպոզիցիան: «Ջուլիան Ասա՛նժ, մենք քեզ հե՛տ ենք: Ազատությու՜ն Ջուլիան…
Ասանժը չի արտահանձնվի որևէ երկրի, որտեղ մահապատիժ կա
WikiLeaks- ի հիմնադիր Ջուլիան Ասանժը չի արտահանձնվի ոչ մի երկրի, որտեղ մահապատիժ է գործում: Այս մասին Կիտոյում Էկվադորի արտաքին գործերի նախարար Խոսե Վալենսիայի հետ կայացած հանդիպումից հետո հայտարարել է Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարար Ալան Դունկանը: «WikiLeaks- ի հիմնադիր Ջուլիան Ասանժը չի արտահանձնվի ոչ մի երկրի, որտեղ գործում է մահապատիժ: Երկու երկրների միջև այդ հարցով համաձայնություն է…
ԱՄՆ ընտրություններին միջամտությունը գլխավորել է Ասանժը․ CNN
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժն Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը վերածել էր հրամանատարական կետի։ Նա այնտեղից ազդեցություն է ունեցել 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրարշավի վրա։ Նման պնդմամբ է հանդես եկել CNN հեռուստաալիքը՝ հղում անելով իսպանական մասնավոր պահնորդական Undercover Global ընկերության ներկայացրած զեկույցին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Ասանժը դեսպանատանը երկարատև հանդիպումներ է ունեցել ռուսների և համաշխարհային դասի ցանցահենների հետ, ինչպես նաև…











