Չինական «Շանհայ Շենուայի» հարձակվող Ստեֆան Էլ-Շարավին անցած տարի է տեղափոխվել Չինաստանի առաջնություն: Sky Sports-ի հաղորդմամբ՝ 27-ամյա ֆուտբոլիստը կարող է վերադառնալ Ա Սերիա։ Հաղորդվում է, որ «Ջենոան» ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց պատրաստ է վճարել 15 միլիոն եվրո։
Նշենք, որ Ստեֆան Էլ-Շարավին«Շանհայ Շենուայում» անցկացրել է 10 հանդիպում և դարձել ՝ 1 գոլի հեղինակ: