«ԷԼԵԱՆՈՐԱ»-ի գազալցակայաններն ու բենզալցակայանները շահագործվել են առանց ստուգաչափման. դրանց գործունեությունը կասեցվել է

Հրապարակող՝

«ԷԼԵԱՆՈՐԱ»-ի գազալցակայաններն ու բենզալցակայանները շահագործվել են առանց ստուգաչափման. դրանց գործունեությունը կասեցվել է

Ամենադիտվածներ

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտնաբերել է «ԷԼԵԱՆՈՐԱ» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայաններում և գազալցակայաններում «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ։ Վերահսկողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ընկերության բենզալցակայաններն ու գազալցակայանները շահագործվել են առանց ստուգաչափման։

Խախտումները արձանագրվել են Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում (Երևանյան 98/1 հասցեում), ինչպես նաև Արարատի մարզի Արտաշատ, Ազատավան, Մասիս համայնքներում և Երևան-Մեղրի 22/1 հասցեում գործող լցակայաններում։ Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից արձակվել է կարգադրագիր, որով կասեցվել է «ԷԼԵԱՆՈՐԱ» ՍՊԸ-ի բենզալցակայանների և գազալցակայանների գործունեությունը՝ մինչև խախտումների վերացումը։

Տեսչական մարմինը շեշտում է, որ նման խախտումները հակասում են գործող օրենսդրությանը և կարող են վտանգել չափումների միասնականությունը, ինչը կարևոր է սպառողների իրավունքների պաշտպանության և շուկայի արդար գործունեության ապահովման համար։

Ամենաթարմ