Հայաստանում ընտրական համակարգի արդիականացում՝ ARTEMIS ծրագրի շրջանակում

Հրապարակող՝

Հայաստանում ընտրական համակարգի արդիականացում՝ ARTEMIS ծրագրի շրջանակում

Ամենադիտվածներ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Բարեփոխումների խթանում՝ Հայաստանում ընտրական համակարգերի թափանցիկ և ներառական կառավարման նպատակով» (ARTEMIS) ծրագրի շրջանակում անցկացվող միջոցառմանը:

Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանում միջազգային կառույցների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, այլ հյուրեր: Բացման խոսքով հանդես են եկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին:

ARTEMIS ծրագիրն ուղղված է ընտրական համակարգի թափանցիկ և ներառական կառավարման բարեփոխումների առաջխաղացմանը: Ծրագիրն իրականացվում է Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպական միության, Գերմանիա, Նորվեգիա և Շվեդիա կառավարությունների և ՀՀ Կառավարության սերտ համագործակցության շնորհիվ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի Վահագն Հովակիմյանի և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլի կողմից ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում:

Ամենաթարմ