fbpx
Հասարակություն

Փետրվարի 1–ից Հայաստանում էլեկտրաէներգիան կթանկանա

2022թ.–ի փետրվարի 1–ից Հայաստանում էլեկտրաէներգիան կթանկանա։ Այսօրվա կայացած նիստում նման որոշում է կայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։

Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, այսպիսով`0.38 կՎ և ցածր լարման սպառողների` բնակիչների համար ցերեկային ժամերին սահմանվում է 53.48 դրան/կՎտժ գինը` ներառյալ ԱԱՀ–ն։ Գիշերային սակագին է սահմանվել 43.48 դրամը։

Մինչև 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների համար հոսանքի ցերեկային սպառման գին է սահմանվում 46.48 դրամը, իսկ գիշերային սակագին` 36.48 դրամը։

Հանձնաժողովն էլեկտրաէնեգիայի թանկացումը հիմնավորում է, որ ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգում կատարված վերլուծությունները ցույց են տվել, որ 2022 թվականի փետրվարի 1-ից սկսվող սակագնային տարում գործող սակագների պահպանման պարագայում կառաջանա 23.8 մլրդ դրամի ֆինանսական ճեղքվածք։

201–ից մինչև 400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների համար ցերեկային սակագին է սահմանվում 48.48 դրամ/կՎտժ, իսկ գիշերվա համար նրանք կվճարեն 38.48 դրամ` մեկ կիլովատի դիմավ։

Սոցիալապես անապահով խավի համար էլեկտրաէնեգիայի սակագինը մնացել է անփոփոխ` 29.99 դրամ` ցերեկային սպառման համար, 19.99 դրամ էլ նրանք կվճարեն գիշերային սպառման դիմաց։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ