Մարտի 15-ին Էլիշա Նոչոմովիցը պետք է մասնակցեր Բարսելոնյան մարաթոնին։ Նա Բալմա քաղաքում գտնվող իր բնակարանի 7 մետրանոց պատշգամբում վազել է 41 կմ ։
Վազորդը, որը 36 պաշտոնական մարաթոն է վազել, ասել է, որ պատշգամբում վազքը ավելի բարդ էր, քան իր նախորդ վազքերը, քանի որ տարածքը թույլ չէր տալիս թափ հավաքել։
7 մ երկարությամբ պատշգամբում Էլիշա Նոչոմովիցը վազել է 42,2 կմ։ Ընդհանուր առմամբ, ինքնատիպ մարաթոնը տեւել է 6ամ 48 րոպե։
Վազորդը հայտնել է, որ իր վազքի ժամանակ կերակրել է իրեն M & M-ով եւ Coca-Cola-ով, օգնել է որպես աջակցող թիմ։
«Ֆիզիկական և հոգեկան մարտահրավեր կորոնավիրուսին՝ ի նշան աջակցության բուժաշխատողներին, որոնք բացառիկ աշխատանք են կատարում», այսպես է իր գործողությունները դիտարկել Նոչոմովիցը։
Աղբյուրը՝ Associated Press-ը։
