fbpx
Հասարակություն

Ռուսահայ էլիտան կարող է հանցագործի համար միլիոնավոր դոլարների գրավ մուծել․ Դավիթ Ֆիդանյան

Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Պատմաբանն ընդգծել է, որ պետք չի զարմանալ որ ռուսահայ էլիտան կարող է հանցագործի համար միլիոնավոր դոլարների գրավ մուծել։

«Պետք չի զարմանալ որ ռուսահայ էլիտան կարող է հանցագործի համար միլիոնավոր դոլարների գրավ մուծել: Ժամանակն է վերջնականապես հասկանալ, որ այդ էլիտան ռուսական կոռուպցիոն համակարգի և նրա դուստր ֆիլիալ հայկական քրեաօլիգարխիայի մասնիկն է: Նրանց ձայնը մենք երբեք չենք լսել, երբ Ռուսաստանը հետևողականորեն ոտնահարել է մեր պետության շահերը: Նրանց ձայնը չենք լսել Լևոն Հայրապետյանի բանտարկության ժամանակ: Նրանց ձայնը մենք չենք լսել, երբ Ռուսաստանը մինչև ատամները զինում էր Ադրբեջանին: Նրանց ձայնը մենք չենք լսում երբ մեր երկիրը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում կարիք ունի բժշկական պարագաների և սարքավորոմների տեսքով օգնության կարիք: Մեզ հետ նրանց կապողը ազգանվան լոկ յան վերջածանցն է: Նրանք վաղուց կապ չունեն հայկական պետականության և Հայաստանի ժողովրդի շահերի հետ»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/david.fidanyan/posts/3118909998158253

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ