fbpx
Աշխարհ

Ճանապարհորդություն դեպի Իսպանիա և կորոնավիրուսի «երկրորդ ալիքը». BBC

Ահա 5 բան, որ դուք պետք է իմանաք կիրակի օրը կորոնավիրուսի բռնկման մասին։

1․ Իսպանիան թույլ կտա Մեծ Բրիտանիայի զբոսաշրջիկների մուտքն առանց կարանտինի

Մեծ Բրիտանիայի զբոսաշրջիկները կարող են այցելել Իսպանիա՝ առանց երկիր մուտք գործելու համար անհրաժեշտ կարանտինի պահպանման, BBC-ին հայտնել են իսպանացի պաշտոնյաները, նոր հույս տալով նրանց, ովքեր ցանկանում են ամառային արձակուրդներն անցկացնել արտասահմանում։ «Բրիտանիայի քաղաքացիներին կթույլատրվի ազատ մուտք գործել պետություն՝ առանց ինքնամեկուսացման անհրաժեշտության»,-ասել է Իսպանիայի արտաքին գոծերի նախարարը։ Մինչդեռ, գիտե՞ք արդյոք Բրիտանիայի սահմանափակման կանոնները։ Ստուգեք Ձեր գիտելիքները:

2․ Արդյո՞ք կորոնավիրուսի երկրորդ ալիքը ճանապարհին է

Ամբողջ աշխարհի երկրները մեղմացնում են իրենց սահմանափակման ռեժիմները, բայց կորոնավիրուսը հեռու է վերջանալուց և նույնիսկ այն վերահսկողները վախենում են «երկրորդ ալիքից»։ Մեկ դար առաջ իսպանական գրիպի երկրորդ ալիքը ավելի մահաբեր էր, քան առաջինը։ Այսպիսով, արդյո՞ք երկրորդ ալիքը անխուսափելի չէ, և որքանո՞վ կարող է այն վատ ազդեցություն ունենալ։

3․Anglesey բրիտանական թռչնաբուծական գործարանի 75 աշխատողների թեստերի պատասխանը դրական է

Մեծ Բրիտանիայում գործող թռչնաբուծական գործարանի, որն արտադրում է երկրում սպառվող թռչնաբուծական արտադրանքի մեկ երրորդը, աշխատակիցների մեծ մասի թեստի պատասխանները դրական են եղել։ Հյուսիսային Ուելսի Լանգեֆնի քաղաքում գտնվող Anglesey անվանմամբ գործարանի բոլոր աշխատակիցները ինքնամեկուսացվել են, քանի որ հինգշաբթի օրը պարզ է դարձել, որ մի շարք աշխատողներ արդեն վարակված են վիրուսով։ Ուելսի հանրային առողջապահությունը հայտնում է, որ դեպքերի քանակը հասել է 75-ի և ենթադրվում է, որ թիվը կավելանա։

4․Շոտլանդացի ճարտարապետը ավարտում է մեկուսացումը նկարագրող պատկերապատումը

Շոտլանդացի ճարտարապետը լրացրել է A4 չափի 6 էսքիզների օրագիր, որը նկարագրում է իր ընտանիքի կյանքը մեկուսացման օրերին։ Պրոֆեսոր Ալան Դանլոպը նկարել է մոտ 120 նկար՝ օրական մեկ կամ երկուսը, 10 շաբաթվա ընթացքում՝ սահմանափակումները սկսվելուն պես։

5․ Սենսացիա․Միացի՛ր մեկուսացմանը, աճեցրու՛ բույսեր՝ չունենալով այգի

Մեկուսացումը շատերին ստիպել է բացահայտել նոր հոբբիներ և ոգեշնչել նոր սերնդին ստեղծել բակի բանջարանոցներ։ Բայց ի՞նչ կարող ես անել, երբ քո տան բակի տարածքը փոքր է։ Ահա, թե ինչպես նեղ տարածքում աճեցնել «մեկուսացված բանջարեղեն»՝ պատուհանի փեղքերից մինչև բակի սկզբնամաս։

Սյուզի Չատյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ