Արտիստների կապը սկսում է նրանց ծննդյան օրվանից․ Էլվիս Փրեսլին ծնվել է 1935 թվականի հունվարի 8-ին, իսկ Դևիդ Բոուին՝ 1947 թվականի հունվարի 8-ին։
Երկուսն էլ շատ էքսպերիմենտներ են արել և դեռ դպրոցական տարիքից խնդիրներ են ունեցել աչքի ընկնող սանրվածքի պատճառով։
Դևիդ Բոուին Էլվիսի մեծ երկրպագուն էր։ Շատ կարճ ժամանակում նա ինքնաթիռով կտրեց Անտլանտյան օվկիանոսը Էլվիսի 1972 թվականին Նյու Յորքում անցկացվող համերգին մասնակցելու համար, չնայած նրան, որ վախենում էր թռնելուց։ «The Ziggy Stardust Companion»-ը տպագրել է այս մեջբերումը, որը Բոուին 1996 թ․ արել էր Էլվիսի համերգին մասնակցելու մասին։
«Էլվիսն իմ մեծագույն հերոսն էր։ Հավանաբար ես շատ հիմար էի, որ կարծում էի՝ նույն օրը ծնվելն ինչ-որ բան է նշանակում։ Ես երկար հանգստյան օրեր էի պլանավորել և հիշում եմ, թե ինչպես ինքնաթիռից ուշացած ուղիղ եկա Մեդիսոն Սքուեր Գարդեն (Madison Square Garden)։ Ես հագել էի Ziggy-ի ժամանակի հագուստներս և տեղավորվել դիմացի շատ հարմար նստարաններից մեկում։
Ամբողջական հոդվածը՝ https://news.1dr.am-ում։