fbpx
Եվրահանգրվան

Ոչ մի պետությունում գոյություն չունի առանձին․ ԱԻՆ-ում ներկայացվել է ԵՄ երկրների կամավորության փորձը

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվել է Եվրոպական Միության անդամ երկրների կամավորության լավագույն փորձի ներկայացման սեմինար՝ «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակներում:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

«Միջոցառումը հիբրիդային ձևաչափով էր. շահառու կողմի մասնակիցներն ու բանախոսների հիմնական մասը մասնակցել է առկա, իսկ ԵՄ փորձագետներն՝ առցանց։

Սեմինարը կազմակերպել և վարել են ԵՄ փորձագետներ Սեսիլիա Ուներամը և Էրիկ Էգարդը: Շվեդիան ներկայացրել են այդ երկրի կամավոր հրշեջ բրիգադների ասոցիացիայի նախագահ Պեր Վիկբերգը, Վեստրա Սյորմլանդ փրկարարական ծառայությունից Հենրիկ Իֆվարսոնը, Սյոդերտոնի հրշեջ բրիգադից Լեյֆ Յոնսոնը, Մեդելփադի փրկարար ծառայությունից Կարլ Աքսելսոնը: Հայկական կողմից սեմինարին մասնակցել են ոլորտի գրեթե բոլոր հիմնական դերակատարներն, այդ թվում ծրագրի գլխավոր գործընկեր ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղալները՝ Հովհաննես Եմիշյանը և Տիգրան Պետրոսյանը, նաև Փրկարարական ուժերի վարչության տետի տեղակալ Բագրատ Վարդազարյանը: Սեմինարի ավարտին քննարկվել է Հայաստանում շվեդական գաղափարների իրականացման հնարավորությունը:

Սեմինարի նպատակն էր ներկայացնել ԵՄ կամավորության լավագույն օրինակները և բնակչության պաշտպանության և փրկարար ծառայության ոլորտում ԵՄ անդամ երկրների փորձը։

Ըստ «Թվինինգ» ծրագրի մշտական խորհրդատու Անաստասիա Եզերեցի՝ նման հանդիպումները կարևոր են ոչ միայն Հայաստանի, այլև ցանկացած երկրի համար:

«Ժամանակակից աշխարհում ոչ մի պետություն կամ համակարգ գոյություն չունի առանձին, մենք բոլորս փոխազդում ենք միմյանց հետ: Փորձի և գիտելիքների փոխանակումը բոլոր ոլորտներում, ներառյալ կամավորությունը, օգնում է ձեռք բերել նոր գաղափարներ, թե ինչպես կարելի է ավելի արդյունավետ կազմակերպել աշխատանքը, թույլ է տալիս խնդրին նայել նոր տեսանկյունից, ինչպես նաև գտնել դրանց լուծման արդյունավետ եղանակներ և յուրաքանչյուր երկիր ինտեգրել միջազգային հանրությանը»,- «Թվինինգ» ծրագրի մշտական խորհրդատու Անաստասիա Եզերեցը:

Ծրագրի մշտական խորհրդատուն նաև հայտնել է, որ տեղի ունեցած սեմինարն իր տեսակի մեջ առաջին միջոցառումը չէ, որն անցկացվում է Թվինինգի շրջանակներում:

«Մենք կկազմակերպենք այլ սեմինարներ ևս, որտեղ կկիսվենք բնակչության պաշտպանության ոլորտում ԵՄ-ի փորձով»,- տեղեկացրել է Ա. Եզերեցը:

«Կամավորների վերապատրաստում, կամավորների մոբիլիզացում արտակարգ իրավիճակների դեպքում (սոցիալական ցանցերի և բջջային հավելվածների միջոցով), կամավորներին տրամադրվող սոցիալական փաթեթ/ապահովագրություն և այլն. այս բոլոր կետերը Շվեդիայի փորձից են: Շատ այլ կետեր են ուսումնասիրվել սեմինարի ընթացքում»,-նշել է Ա. Եզերեցը:

Նա հույս ունի, որ կամավորության թեմայով սեմինարի արդյունքում Հայաստանի մեր գործընկերները նոր գաղափարներ են բացահայտել գործընթացներն ավելի արդյունավետ կազմակերպելու առումով», – ասված է ԱԻՆ պաշտոնական կայքում տարածված հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ