Սփյուռքի գլխավոր հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը աշխատանքային այց է կատարել Ֆրանսիա։ Այս մասին տեղեկանում ենք հանձնակատարի գրասենյակից։
- 52 տարի չհիմնանորոգված մանկապարտեզը հիմնանորոգվել ու հանձնվել է շահագործման (ՏԵՍԱՆՅՈւԹ)
- Հայաստանն ու Գերմանիան 30 տարի է ունեն դիվանագիտական հարաբերություններ
«Ֆրանսիա այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատարը մասնակցեց «Հայկական շարժում» կազմակերպության տնտեսական ֆորումին, որտեղ ներկայացրեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեությունը և Հայաստանի տնտեսական հնարավորությունները, պատասխանեց ներկա գործարարների հարցերին։
Ֆորումի ընթացքում բանախոսները ներկայացրին Հայաստանում ներդրումներ կատարելու հիմնական ոլորտները, արտոնությունները, Հայաստան-Ֆրանսիա տնտեսական համագործակցությանն առնչվող այլ հարցեր։
Ֆորումի ավարտին որոշ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին գործարարների կողմից հայաստանյան շուկայի կարիքների գնահատման վերաբերյալ», – ասված է տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ։
![](https://azat.tv/wp-content/uploads/2022/09/azattvlogoblack.png)