fbpx
Աշխարհ

ԵՄ մեր գործընկերներն արդեն ԵԱՏՄ հետ երկխոսելու ցանկություն ունեն. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ պատասխանելով դիտարկմանը, թե Արևմուտքի հետ տարբեր երկրների հարաբերությունները լավանում են ՌԴ հետ հարաբերությունների վատացման շնորհիվ, նշեց.

«Դե Գոլը ժամանակին խոսում էր միասնական տարածքի մասին՝ Պորտուգալիայից Ուրալ: Այստեղ ոչ մի մեծ հակասություն չկա, կան կոնկրետ բաներ, որ պետք է այսօրվա իրողությունների պարագայում հաշվի առնենք: Ինտեգրացիաներն անխուսափելի են, մենք մաս ենք այդ գլոբալ գործընթացի: Նորմալ է, որ համախմբում ենք մեր ջանքերը նախկին ԽՍՀՄ երկրների հետ: Կան կոնկրետ բաներ, որ պետք է հաղթահարենք, անցնենք նույն ԵՄ հետ ինտեգրման ճանապարհին, օրինակ՝ տեխնիկական կանոնակարգը, դրանք տարբեր են»:

Պուտինը խոստովանեց՝ շատ ուղղություններով եվրոպական ստանդարտները եվրասիականից լավն են, երբեմն, սակայն, կան տեխնիկական հարցեր, և իրենք ասում են` պատրաստ են անցնել եվրոպական ստանդարտներին, բայց դա ժամանակ ու գումար կպահանջի՝ հարյուր միլիարդներով ներդրումներ, և ԵՄ իրենց գործընկերները դա պետք է հասկանան: ՌԴ նախագահը կարևորեց այն, որ ԵՄ իրենց գործընկերներն արդեն ԵԱՏՄ հետ երկխոսելու ցանկություն ունեն:

ՌԴ նախագահը տեղեկացրեց՝ բացի նրանից, որ ԵԱՏՄ անդամ երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալներն ավելացել են, աճել է նաև երրորդ երկրների հետ ապրանքաշրջանառությունը, ընդ որում՝ յուրաքանչյուր երկրի դեպքում: Սա, ըստ Պուտինի, մեկնաբանվում է նրանով, որ երկրներից յուրաքանչյուրի հետ աշխատանքն ավելի հեշտ է դարձել, մեծացել է վստահությունը:

«Մենք դա միայն ողջունում ենք, այստեղ չկան խոչընդոտներ, միայն բարի կամք է պետք»,- ասաց Պուտինը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ