fbpx
Հասարակություն

Դալուզյանը դուրս է գրվել հիվանդանոցից

mel

Ավազակային հարձակման հետևանքով վիրավորում ստացած ՀՀ ծանրամարտիկ Մել(Մելինե) Դալուզյանը դուրս է գրվել հիվանդոցից։ Այս մասին հայտնում են Հոլանդիայում ՀՀ դեսպանությունից:

«Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Ամստերդամում ավազակային հարձակման ժամանակ հանցագործներին դիմադրություն ցույց տալու հետևանքով վիրավորում ստացած ՀՀ քաղաքացի Մել Դալուզյանը դուրս է գրվել հիվանդոցից»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Մել Դալուզյանը Ամստերդամի խանութներից մեկում ավազակային հարձակման ժամանակ օգնել էր խանութի աշխատակցին՝ տապալելով գողերին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ