ԵՄ-ն 2014 թվականից 15 միլիարդ եվրո է տրամադրել Ուկրաինային

Ամենադիտվածներ

Ուկրաինայում ԵՄ-ի դեսպան Մատի Մաասիկասը երկրի կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ Եվրամիությունը 2014 թվականից ընդհանուր առմամբ 15 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային:

«2014 թվականից ԵՄ-ն աջակցության աննախադեպ փաթեթ է մոբիլիզացրել 15 մլրդ եվրոյի դրամաշնորհային և փոխատվական միջոցների չափով՝ բարեփոխումներին աջակցելու համար»,-ասել է դեսպանը:

Նա նշել է, որ ֆինանսավորումը վերաբերել է տնտեսության՝ գործնականում բոլոր ճյուղերին՝ տրանսպորտին, էներգետիկային, գյուղատնտեսությանը, շրջակա միջավայրի պահպանությանը, օդային տրանսպորտին:

Ավելի վաղ Ուկրաինայի ֆինանսների նախարար Օքսանա Մարկարովան հայտարարել է, որ Ուկրաինան պահպանում է Եվրոպական միության վարկի հերթական մասնաբաժինը մինչև ընթացիկ տարվա վերջն ստանալու հնարավորությունը: Նրա խոսքով՝ այժմ Ուկրաինային մնացել է կատարել այն ստանալու 12 պայմաններից միայն մեկը։

Ամենաթարմ