fbpx
Աշխարհ

ԵՄ-ն չպետք է դառնա ԱՄՆ-Իրան առճակատման գերին․ Իսպանիայի ԱԳՆ

ԵՄ-ն պետք է միավորի ջանքերը՝ իր շահերը պաշտպանելու և Իրանի հետ նոր երկխոսության ուղիներ փնտրելու ուղղությամբ, սակայն ԵՄ-ն չպետք է դառնա Թեհրանի ու Վաշինգտոնի առճակատման գերին, հայտարարել է Իսպանիայի ԱԳ նախարարի պարտականություններն իրականացնող Ժոզեպ Բորելը: Այս մասին  հաղորդում է RT-ն։

Նախարարի կարծիքով՝ ԱՄՆ-ի և Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ սպառնալիք է Եվրոպայի ու համաշխարհային կայունության համար:

«Մենք պետք է միավորենք բոլոր ջանքերը՝ վտանգավոր առճակատումից խուսափելու համար և հիմքեր դնենք նոր երկխոսության համար, որը կթարմացնի 2015թ. միջուկային համաձայնագիրը»,- ասել է նա:

Բորելը նշել է, որ Եվրամիության համար կարևոր է չհայտնվել ԱՄՆ-ի առավելագույն ճնշման և Իրանի առավելագույն դիմադրության մեջտեղում:

«ԵՄ-ն կարող է դառնալ մի այնպիսի հակամարտության զարգացման գերի, որը իր շահերին չի ծառայում և չի ապահովում իր հիմնական նպատակների իրականացումը, այն է՝ Իրանը՝ միջուկային զենքին հասանելիությունից զրկված և բանակցությունների վարման պոտենցիալով»,- ասել է իսպանական ԱԳՆ ներկայացուցիչը:

Նա եվրոպական երկրներին կոչ է արել պաշտպանել իրենց շահերը՝ հակառակ արտաքին միջամտություններին և սառեցնել թեժ կետերն ու պատերազմի հնարավորությունը, ինչը թույլ կտա լուծել տարածաշրջանում առկա խնդիրները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ