Եվրամիությունը հերթական անգամ` 6 ամսով երկարաձգել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների ժամկետը:
Բրյուսելի պատժամիջոցային ցուցակում է ներառվել ՌԴ-ի 8 քաղաքացի: Պատճառը Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպն է: Այս մասին տեղեկանում ենք ԵՄ պաշտոնական ամսագրից:
Հիշեցնենք՝ 2018 թվականի նոյեմբերի 25-ին ուկրաինական երեք ռազմածովային նավ հատեց ՌԴ-ի սահմանը Կերչի նեղուցի կողմից:
Նավաստիները ձերբակալվեցին:Ավելի վաղ հաղորդվում էր` ԵՄ-ում համաձայնեցրել էին 8 ռուսաստանցիների դեմ պատժամիջոցները: