Հասարակություն
23:14 08/04/2020

ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 92 միլիոն եվրո աջակցության

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Facebook-ի էջը հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ Եվրամիությունը կորոնավիրուսի դեմ պայքարի համար Հայաստանին պատրաստվում է տրամադրել 92 մլն եվրո աջակցություն:

«Ի լրումն Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից նախորդ շաբաթ արված հայտարարությանը՝ կորոնավիրուսային համավարակի բռնկման դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանին տրամադրվող Եվրամիության աջակցության, ինչպես նաև ՀՀ կառավարության հետ առկա ծրագրերի հետագա վերաձևակերպման վերաբերյալ, հպարտությամբ տեղեկացնում ենք, որ ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի ընդհանուր առմամբ 92 մլն եվրո աջակցության ՝ անհետաձգելի և կարճաժամկետ կարիքների համար:

Միջոցները կուղղվեն բժշկական սարքավորումների և պարագաների մատակարարմանը, բուժանձնակազմի և լաբորատոր աշխատակիցների վերապատրաստմանը, ՓՄՁ-ներին և գործարար հանրությանն աջակցությանը, ինչպես նաև սոցիալական և հումանիտար օգնության տրամադրմանը կորոնավիրուսի բռնկման հետևանքով տուժածներին https://bit.ly/2JM3ROC

Further to our announcement last week on the support of the European Union to Armenia to fight against COVID-19 outbreak, and after further restructuring of the existing programmes with the Armenian Government, we are proud to announce that the EU will provide overall €92 million to Armenia to support immediate and short-term needs.

The funds will be directed towards supplying medical devices and equipment, training for medical and laboratory staff, support to SMEs and business community, as well as social and humanitarian assistance to those affected by the coronavirus outbreak https://bit.ly/2VasQ3r »

?????Ի լրումն Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից նախորդ շաբաթ արված հայտարարությանը՝ կորոնավիրուսային…

Geplaatst door European Union in Armenia op Woensdag 8 april 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ